Հինգշաբթի, 1 Հունիսի 2023

USD384.39

EUR407.42

RUB4.66

Երևան 20 ℃

Рус Eng

Աֆղանստանում աճում Է գործազրկությունը. ՄԱԿ-ի փորձագետներ

Միջազգային

20 Հունվարի 2022, 13:39

ՄԱԿ-ի մասնագիտացած Աշխատանքի միջազգային կազմակերպությունը հայտարարում Է, որ Աֆղանստանում 2021 թվականի օգոստոսին «Թալիբան» ահաբեկչական շարժման իշխանության գալուց հետո ավելի քան կես միլիոն մարդ կորցրել Է աշխատանքը։ ԱՄԿ-ի փորձագետները երկյուղ ունեն, որ ընթացիկ տարվա կեսերին այդ թիվը կարող Է կազմել 900 հազար»,-ասվում Է ՄԱԿ-ի կայքում զետեղված հաղորդագրության մեջ: Նշվում Է, որ գործազրկության մակարդակի այսպիսի սրընթաց աճը կանանց զբաղվածության սահմանափակումներ մտցնելու եւ բազմաթիվ պետական ծառայողների հեռացնելու, ինչպես նաեւ ծանր տնտեսական ճգնաժամի հետեւանք Է: ԱՄԿ-ի փորձագետների տվյալներով՝ ընդհանուր առմամբ, եթե հաշվի առնենք աշխատանքի շուկայում աշխատաժամերի քանակի կորուստները, ապա 2021 թվականի երրորդ եռամսյակում դրանք կազմել են 13 տոկոս՝ առանց իշխանափոխության հիպոթետիկ սցենարի համեմատությամբ: «Ճգնաժամն առավել մեծ չափով վերաբերել Է կանանց:

Հետևեք մեզ Telegram-ում
International Crisis Group

Բաքուն կարող է ազդանշան տալ, որ ռուս խաղաղապահների կարիքն այլևս չկա

Արման Գալոյան

Քանի դեռ հնարավոր է եղած տնտեսական աճը կապիտալիցազնել, պետք է շտապել