Ֆինանսներ

Ադրբեջանը €1 միլիարդ եվրոյի ավանդ է ներդրել Թուրքիայի ԿԲ-ում

«Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամն այս տարվա հունվարին աստիճանաբար €1 միլիարդ ընդհանուր գումարի ավանդ է ներդրել Թուրքիայի Կենտրոնական բանկում։ Ըստ հիմնադրամի՝ ավանդի վերադարձման ժամկետը սահմանվել է վեց ամիս։ Ներդրումը դրական ազդեցություն կունենա Թուրքիայի ֆինանսական կայունության վրա, իրականացվել է SOFAZ-ի ներդրումային ռազմավարության շրջանակում։ Գործարքն ավարտվել է հունվարի 27-ին։ 2022 թվականի հունվարի 1-ի դրությամբ՝ SOFAZ-ի ակտիվները, որտեղ միջոցներ են կուտակում Ադրբեջանի նավթագազային պայմանագրերից, կազմում են ավելի քան $45 միլիարդ։