Տեսակետ

Աբսուրդ․ բացօթյա սրճարանում ծխելն արգելվում է

ՄԱՀՀԻ հիմնադիր Ստյոպա Սաֆարյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Բացօթյա շնչել թույլատրվու՞մ է։ Ես կողմ եմ եղել հանրային վայրերում ծխելու արգելքին՝ պատկերացնելով, որ ծխողների համար անկյուններ լինեն. ոչինչ, թող գետտոյի նման մեկուսացած լինենք, չէի վիրավորվի։ Բայց որ աբսուրդը կհասցվի այնտեղ, որ համատարած արգելվի նաև բացօթյա սրճարանում ծխելը, այ դա իմ երևակայությունից վեր էր. Պետական կառավարումից զրո իմացությունը այ այսպիսի աբսուրդի է բերելու, երբ իրավասու կառավարողը ելակետային չի ընդունում հասարակության բազմազանությունն ու տարբեր շերտերի շահերի բալանսավորման մասին պատկերացում էլ չունի։ Հետո չզարմանաք, որ նման ծայրահեղացված աբսուրդների արդյունքում մարդկանց իրավական նիհիլիզմը խորանա թե օրենքների, թե մնացածի հանդեպ, որովհետեւ հիմարության վրա որքան էլ գրեք օրենք, դրանից նրա բովանդակությունը չի փոխվելու։ Ու չզարմանաք, որ դուք էլ հայտնաբերեք, որ իրականությունից կտրված եք ու ճիշտ չեք զեկուցվում։ Դեհ, իսկ ես ստիպված կլինեմ որևէ սրճարանից չօգտվել։ Բայց սուրճս ծխախոտի հետ վայելելու ձև հաստատ կգտնեմ։  Հանկարծ խաղերի ու կազինոների դեմ չպայքարեք, դա փող ա բերում։ Ու ընդհանրապես, ինչքան մեղք կա ծխողներիս վրա դրեք, ազատվենք։ Էդ դեպքում հանքերն ինչու՞ տոտալ չեք փակում։ Ապահովեք 100 տոկոս մաքուր բնական միջավայր» ...