Հինգշաբթի, 8 Հունիսի 2023

USD383.19

EUR407.25

RUB4.61

Երևան 27 ℃

Рус Eng

ԱԱԾ-ն կքննի Արմեն Սարգսյանի վերբերյալ հրապարակումը

Քաղաքական

25 Հունվարի 2022, 13:48

Դատախազությունը Արմեն Սարգսյանի՝ մինչև նախագահ դառնալը այլ երկրի քաղաքացի լինելու մասին «Հետքի» հրապարակումն ուղարկել է Ազգային անվտանգության ծառայություն:

Այս մասին «Լուրերին» հայտնել է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Ըստ նրա՝ հրապարակումն ԱԱԾ է փոխանցվել՝ նկատի ունենալով, որ Սարգսյանի երկքաղաքացիության փաստը թաքցնելու դեպքի առթիվ դեռևս 2021 թ. ապրիլին հարուցվել է քրեական գործ՝ փաստաթղթեր կեղծելու հատկանիշներով: Հրապարակումը հենց այս գործի շրջանակում կդառնա ստուգման առարկա:


Հետևեք մեզ Telegram-ում