Ֆինանսներ

43 միլիարդ ներդրում. ԵՄ-ն կձգտի միկրոչիպերի արտադրության առաջատարության

Եվրահանձնաժողովն առաջարկել է ռազմավարություն՝ ԵՄ-ն միկրոչիպերի արտադրության մեջ համաշխարհային առաջատար դարձնելու համար, որը կոչվում է «ԵՄ միկրոչիպերի ակտ» և նախատեսում է €43 միլիարդի ներդրում, ասել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը:

«ԵՄ միկրոչիպերի ակտ»-ը Եվրոպան միկրոչիպերի շուկայում առաջատար դարձնելու ծրագիր է: 2030 թվականին միկրոչիպերի 20%-ը պետք է արտադրվի Եվրոպայում։ Այս պահին միկրոչիպերի արտադրության մեր շուկայական մասնաբաժինը կազմում է ընդամենը 10%, և դա բացարձակապես բավարար չէ։ Մոտակա տարիներին մենք պետք է կրկնապատկենք այս ցուցանիշը»,- իր հեթին ասել է Եվրահանձնաժողովի ղեկավարի տեղակալ Մարգրետ Վեստագերը։ «Համավարակի ժամանակ մենք բախվում ենք միկրոչիպերի սուր պակասի հետ, որն արդեն իսկ հանգեցրել է լուրջ սոցիալական հետևանքների, գործարանների փակման և արտադրանքի պակասի»։

Վեստագերը նշել է, որ Եվրոպայում միկրոչիպերի արտադրության ընդլայնումը թույլ կտա խուսափել տրանսպորտային շղթաների խնդրից, որը դարձել է շուկայում այսօր առկա դեֆիցիտի հիմնական գործոններից մեկը։

Նրա խոսքով՝ այժմ ԵՄ-ն «հիմնականում արտադրում է անցյալ սերնդի չիպեր, որոնք դեռ լայնորեն օգտագործվում են տեխնիկայում, սակայն դրանք ավելի մեծ են, դանդաղ և պակաս հուսալի, քան նոր սերնդի միկրոչիպերը»։ Միաժամանակ, նրա խոսքով, ԵՄ երկրները առաջատար դիրքեր են զբաղեցնում էլեկտրոնային նոր տեխնոլոգիաների զարգացման գործում։ Ուստի, ըստ նրա, ԵՄ-ն պետք է «փակի անջրպետը մշակումների և միկրոչիպերի սեփական արտադրության միջև»։