Հասարակություն

34 երկրում Covid-19-ի դեմ պատվաստված է բնակչության 10 տոկոսից պակասը. ԱՀԿ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) առաջադրած նպատակը 2022 թվականի կեսերին բոլոր երկրներում կորոնավիրուսի դեմ պատվաստումներով հասնելու բնակչության 70-տոկոսանոց ընդգրկման տակավին հեռու Է նվաճումից. 86 երկրում պատվաստված Է բնակիչների 40 տոկոսից պակաս, իսկ 34 երկրում՝ 10 տոկոսից պակաս մասը. հայտարարել է ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյսուսը:

«Մենք տակավին հեռու ենք բոլոր երկրներում (պատվաստումների) 70-տոկոսանոց ընդգրկման հասնելուց»,- ասել Է նա՝ հավելելով, որ «34 երկրում տակավին չեն կարողացել պատվաստել իրենց բնակչության նույնիսկ 10 տոկոսին, իսկ 86 պետությունրում պատվաստել են 40 տոկոսից պակաս մասին: