Radar Armenia-ի տաղավարում «25 րոպե Երևանի մասին» հաղորդման զրուցակիցը Երևանի «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ Աշոտ Սարգսյանն է:
Հարցազրույցի ընթացքում անդրադարձ է արվել Երևանում գործող պոլիկլինիկաներին, դրանց առնչվող բարեփոխումներին, նաև քաղաքի կանաչապատմանը, մասնավորապես, վերջերս կատարված ծառահատումներին և նոր ծառերի տնկման անհրաժեշտությանը:
Վերջերս մեծ աղմուկ հանած ծառահատումների առումով Աշոտ Սարգսյանն ասաց, որ սոցիալական հարթակներում շատ հեշտ է տագնապալի լուրեր տարածել և մարդկանց հույզերի վրա խաղալ.
«Պետք է վերլուծել ու ֆիքսել, որ քաղաքապետարանը քաղաքացու և քաղաքի թշնամին չի, ծառը չեն հատում հատուկ, որ մարդկանց վնասեն: Կանաչապատման ՀՈԱԿ-ում աշխատում են մասնագետներ, քսան մասնագետ ստորագրել է եզրակացության տակ, ըստ որի՝ ծառերը ենթակա էին հատման, և ես չեմ ուզում այդ կարծիքը կասկածի տակ դնել: Մենք ականատես ենք լինում, երբ քամուց ծառեր են տապալվում, և քաղաքացիներն այդ ժամանակ էլ դժգոհում են, որ, ծառերը ժամանակին չէին հատվել»։
Մանրամասները՝ տեսանյութում։