Radar Armenia-ի տաղավարում «25 րոպե Երևանի մասին» հաղորդման զրուցակիցը զրուցակիցը Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետի ժ/պ Խորեն Գրիգորյանն է։
Հարցազրույցի ընթացքում անդրադարձ է արվել Երևանի շենքերի սեյսմակայուն վիճակին, անհանգստացնող խնդիրներին և դրանց լուծումների ընթացքին, նաև՝ հեռանկարներին:
Մասնավորապես, անդրադառնալով հարցին, թե որ շենքերն են ամուր, և ինչպիսի շենքերում բնակիչներին բանախոսը խորհուրդ կտա բնակարաններ գնել, պարոն Գրիգորյանը պատասխանել է.
«Ընդհանրապես, նոր կառուցվող շենքերն առաջնորդվում են 2022-2023թթ․ սեյսմիկ անվտանգության նորմերով, և բոլոր նորակառույց շենքերն ընդունվում են մի շարք մարմինների կողմից, կամ չեն ընդունվում: Այսինքն, եթե նորմերի համապատասխանեցումը կա, ուրեմն այդ շենքերում բնակարան կարելի է գնել, բայց այդ նորակառուց շենքերը սոցիալական կոմպոնենտը չեն լուծում, հետևաբար, միայն ռենովացիայի միջոցով կկարողանանք թարմացնել բնակֆոնդը»։
Մանրամասները՝ տեսանյութում։