Radar Armenia-ի տաղավարում «25 րոպե Երևանի մասին» հաղորդման զրուցակիցը Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Մարգարիտա Խաչատրյանն է։
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Երևան քաղաքի մանկապարտեզներում հերթագրման խնդիրներին, սննդի կարգավորմանն ու մատուցման ընթացակարգին, հանրակրթական նոր չափորոշիչներին և այլ հարցերին:
Բանախոսը նշել է, որ այս պահին Երևանում 21 մանկապարտեզ է վերանորոգվում, պլանավորվում է ևս չորս նորը կառուցել:
Մարգարիտա Խաչատրյանը վստահեցրեց, որ հաջորդ տարի ավելի շատ մանկապարտեզներ կվերանորոգվեն:
«Հույս և նպատակ ունենք, որ 2026 թվականին այլևս չենք ունենա վատ վիճակում գտնվող մանկապարտեզներ: Կառուցապատողների առաջ պահանջ է դրվելու, այսինքն` շինթույլտվություններ տրվելու են այն պայմանով, որ տարածքում կառուցվեն նաև ուսումնական հաստատություններ` հաշվի առնելով բնակչության թվի ավելացումը նոր թաղամասերում»,- ընդգծել է Խաչատրյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։