Ժամանց

2021թ. Հայաստանում գրանցվել է 138 երկրաշարժ

Հայ-վրացական սահմանին երեկ 6-7 բալ ուժգնությամբ երկրաշարժ էր գրանցվել, որ զգացվել էր Հայաստանի տարբեր մարզերում:

 

Radar Armenia-ն ՀՀ վիճակագրական կոմիտեից պարզեց, որ 2021թ. ընթացքում Հայաստանում արձանագրվել է 138 երկրաշարժ, 2020թ.՝ ավելի քիչ՝ 33-ը:

 

Ի դեպ, Հայաստանում 2021թ. գրանցվել է ընդհանուր առմամբ 629 արտակարգ պատահար, որից 150-ը՝ վայրի կենդանիների հարձակում, 116-ը՝ ուժեղ քամիներ, 57 քարաթափվածքի և 53 կարկտահարության դեպք:

 

2020թ. արտակարգ պատահարների թիվն ավելի քիչ է եղել՝ 498-ը: