Կառավարության որոշմամբ 2022թ. բյուջեից 1 մլրդ 608 մլն դրամ հատկացվեց 46 համայնքների՝ թվով 62 ծրագրերի համար։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը տեղեկացրեց, որ Արագածոտնի մարզն ունի 14 ծրագիր, որից ամենախոշորը Ապարանի վերհամայնքային ճանապարհների ասֆալտապատումն է։ Արարատի մարզն ունի 5 ծրագիր, որից ամենախոշորը Նոր Խարբերդ համայքնի ասֆալտապատումն է։ Արմավիր մարզն ունի 1 ծրագիր, որը Գեղակերտ համայքնի խորքային հորերի խնդրի լուծումն է։ Գեղարքունիքի մարզն ունի 14 ծրագիր, որից ամենախոշորը Սոթքի գազաֆիկացման ընդլյանումն է։ Լոռին ունի 11 ծրագիր, ամենախոշորը Ստեփանավան համայնքի Երիտասարդական փողոցի հիմնանորոգումն է։ Ամենաշատ միջոցները տրամադրվում է Կոտայք մարզին, որն ունի 9 ծրագիր, ամենախոշոր ծրագրերից են Հրազդանի փողոցների ասֆալտապատումը և բակերի ու թաղամասերի հիմնանորոգումը։ Շիրակի մարզը ունի 2 ծրագիր։ Պետք է հիմնանորոգվեն Գյումրու հրապարակը և 8 փողոցներ։ Վայոց ձորի ծրագրերից է Եղեգիս համայնքի արտաքին լուսավրությունը և Տավուշում Սև Քար համայնքի գյուղամիջյան ճանապարհների նորոգումը։
Սանոսյանի խոսքով, գումարի հատկացմամբ կկատարվեն շինարարական կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունները և մարզերին հնարավորություն կտրվի շարունակելու և ավարտելու ծրագրերը։