Լուրեր
Հայաստանը նախորդ տարի արտահանել է ավելի քան 400 մլն դոլարի մշակված ադամանդ
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը «Արմենպրեսի» հետ զրույցում տեղեկացրել է, որ Հայաստանից մշակված ադամանդի արտահանման ծավալները տարեցտարի ավելանում են. 2022-ին արտահանվել է ավելի քան 400 մլն դոլարի ադամանդ։

Մակունցը հանդիպել է Միջին Արևելքի Ինստիտուտի նախագահ Փոլ Սալեմի հետ
Փետրվարի 2-ին դեսպան Մակունցը հանդիպել է Միջին Արևելքի Ինստիտուտի նախագահ Փոլ Սալեմի հետ։

Սիսիանի Զանգեր կոչվող հատվածում բուք է
Փետրվարի 3-ին՝ ժամը 09:00 դրությամբ, Անիի, Արթիկի, Ապարանի, Սևանի, Ճամբարակի, Տաշիրի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Գորիսի և Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Սիսիանի Զանգեր կոչվող հատվածում բուք է, ճանապարհահատվածը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։

«Յուվենտուսը» հաղթում է «Լացիոյին» և դուրս գալիս Իտալիայի գավաթի կիսաեզրափակիչ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Իտալիայի գավաթի քառորդ եզրափակիչում Թուրինի «Յուվենտուսը» սեփական հարկի տակ մրցեց «Լացիոյի» հետ:
Լարսը փակ է բոլոր մեքենաների համար
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։