Լուրեր
Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Բորիս Բախշիյանի դատավճիռը. նա ճանաչվել է անմեղ
Վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ է թողել 2022 թվականի սեպտեմբերի 28-ի Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը, որով ճանաչվել և հռչակվել էր դատավոր Բորիս Բախշիյանի անմեղությունը:

Արմեն Հայրապետյանը՝ ՍԱՏՄ ղեկավար
«Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով և «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Արմեն Հայրապետյանին նշանակել սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար»,- ասված է վարչապետի որոշման մեջ։

Արեստովիչը Ուկրաինայում «կորեական սցենար» է կանխատեսել. Մեդվեդևը հակադարձում է
Իսկ դա նշանակում է, որ խոսքը երաշխիքների մասին է, քանի որ Հարավային Կորեան երաշխիքներով է»,-հայտարարել է Արեստովիչը «Страна.иа» պարբերականին։

Այս տարի 20 վթարավտանգ կետերում կիրականացվեն երթևեկության անվտանգության բարելավման միջոցառումներ
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը Եվրոպական ներդրումային բանկի տրամադրած դրամաշնորհային միջոցներով 2023 թվականին կշարունակի Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագիրը, որի շրջանակներում կիրականացվեն 20 վթարավտանգ կետերի բարելավման աշխատանքներ։
Աբովյանում 26-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 5 հոգու, որից երկուսը՝ երեխաներ
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09։30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 26-ամյա Խորեն Կարապետյանը իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Աբովյան քաղաքի Երևանյան փողոցի և Կոտայքի խճուղու խաչմերուկում, Աբովյանի զինկոմիսարիատի հարևանությամբ վրաերթի է ենթարկել 5 հոգու։