Լուրեր
«Վստահ չեմ, որ այդ հնարավորությունը կա». Ալեն Սիմոնյանը՝ Լավրովի հայտարարությունների մասին
ԱԺ նախագահը խոսել է Լաչինի փակ միջանցքի մասին։ Հարցին՝ հույս կա՞, որ այն կբացվի, նա նշել է. «Չպետք է թույլ տալ, որ դա դառնա սովորական երևույթ։ Աշխարհի համար դա չի կարող և չի մնալու սովորական․ մենք հետամուտ ենք լինելու։ Աշխարհում կա կոնսենսուս – 1 կամ 2 կարծիք, որ Լաչինի միջանցքը պետք է անհապաղ բացվի, և դրա պատասխանատուներն են Ադրբեջանն ու ՌԴ-ն։ Մենք շարունակելու ենք այդ ուղղությամբ աշխատել»։

Գերմանիայում 200 հազար ուկրաինացի փախստական դպրոցական կա
Այդ մասին հայտնել է Գերմանիայի կրթության նախարար Բետինա Շտարկ-Վատցինգերը։

«Գերագնահատում են իրենց դերը քաղաքական դաշտում». Ալեն Սիմոնյանն ընդդիմադիրներին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, թե ցավով է մոտենում Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությունների վերաբերյալ ընդդիմության արձագանքին։

Առաջնային խնդիրը Հայաստանի պետական շահերի սպասարկումն է. Արսենյան
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանն անդրադարձել է ԼՂ խնդրի վերաբերյալ իր հայտարարություններին Արցախից հնչած արձագանքներին, երբ անպատասխանատու էին որակել նրա խոսքերը։
Ձյան պատճառով շտապօգնության մեքենան չի կարողացել մոտենալ 2 տարեկան երեխային. օգնության են հասել փրկարարները
Փետրվարի 7-ին, ժամը 10:21-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զովասար գյուղում երեխան (2 տարեկան) ունի ջերմություն, առատ ձյան պատճառով շտապօգնության ավտոմեքենան չի կարողանում մոտենալ հիվանդին․ բժիշկներին երեխային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։