Լուրեր
Հայ փրկարարները որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացնում աղետի գոտում (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Սույն թվականի փետրվարի 8-ին հատուկ չվերթով Թուրքիա և Սիրիա մեկնած հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմերը շարունակում են աշխատանքներ իրականացնել Թուրքիայի Ադիյաման և Սիրիայի Հալեպ քաղաքներում։

Տավուշում պարեկները մեքենայի մեջ հայտնաբերել են ատրճանակ
Դեպքի առթիվ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Նոյեմբերյանի քննչական բաժին: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

Որքան շատ գումար ծախսենք կրթության ոլորտում, այնքան կմեծանա հասարակության կենսունակությունը, մրցունակությունը. Արսենյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն էլ արձագանքելով այդ հայտարարություններին, ընդգծել է. «Այս տարի միայն ուսուցչի վարձատրության լրացուցիչ ծրագրերի վրա հատկացվել է ավելի քան 8 մլրդ դրամ։ Եւ սա միայն լրացուցիչն է, խոսքը չի գնում ընթացիկ վարձատրության ծախսերի մասին»։

Միայն միջազգային հանրության չնվազող ակտիվությունն է Ադրբեջանի ագրեսիվությունը և սադրիչ գործելակերպը զսպելու եղանակը. Վարչապետ
Սրանով, ըստ այդմ, ևս մեկ անգամ հօդս են ցնդում Ադրբեջանի իբր բնապահպանական նպատակադրումները, որովհետև Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը, որն սկսել է 60 օր առաջ, բացի հումանիտար ճգնաժամից, Լեռնային Ղարաբաղում հանգեցրել է նաև բնապահպանական ճգնաժամի:
Սարգիս Խանդանյանն` ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ
ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը ներկայացրեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի քվեարկության արդյունքները։