Լուրեր
ԼՂ շրջափակումը հակասում է այն սկզբունքներին, որոնց համար պայքարում է ԵԽ-ն. դեսպան
Այսօր Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի հանդիպմանը Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Խաչատրյանը կրկին բարձրացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական արգելափակման խնդիրը:

«Կարևորում եմ մարզային բժշկական կենտրոնների հագեցվածությունն ու համաչափ զարգացումը»․ Ավանեսյան
Այսօր այցելել եմ Սպիտակի բժշկական կենտրոն, մասնակցել համակարգչային տոմոգրաֆիայի կաբինետի բացմանը, ծանոթացել նորոգված վերակենդանացման բաժանմունքի հնարավորություններին։

Երևանում շարունակվում են կահավորվել կանգառասրահները և տեղադրվել լուսացույցներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հաջորդիվ կփոխարինվեն Դավթաշեն և Նուբարաշեն վարչական շրջանների կանգառասարհները:
Վարչապետը և Փելեշյանը քննարկել են արվեստի ու կինոյի զարգացմանը վերաբերող հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել գեղարվեստական և վավերագրական կինոյի կարկառուն ներկայացուցիչ, ռեժիսոր, սցենարիստ, դերասան, համաշխարհային կինեմատոգրաֆիայի դասական Արտավազդ Փելեշյանի հետ և շնորհավորել նրան ծննդյան 85-ամյա հոբելյանի առիթով:
Մարտակերտի և Շուշիի շրջաններում արձանագրվել է հրադադարի ռեժիմի երեք խախտում․ ՌԴ ՊՆ
Ըստ այդ փաստերի՝ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է իրականացնում։