Լուրեր
Քննարկվել են ՀՀ կառավարության և ՀԲ-ի միջև կայուն զարգացմանն ուղղված համագործակցության հարցեր
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր աշխատանքային քննարկում է ունեցել Համաշխարհային բանկի (ՀԲ) խմբի ներկայացուցիչների հետ: Բանկի պատվիրակությունը գլխավորել է Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի կայուն զարգացման հարցերով տարածաշրջանային տնօրեն Սամեհ Վահբան, ներկա են գտնվել ՀԲ Երեւանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը եւ ՀԲ ներկայացուցիչներ:

Հայաստանում ժողովրդագրության ռազմավարության մշակման գործում փորձագետներ կներգրավվեն Չեխիայից
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին։

Շինուհայր-Սիսիան ճանապարհին «Prado»-ն կախվել է ձորը
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Շինուհայր-Սիսիան հատվածի 20-րդ կմ-ին «Prado» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Շ․, ծնված 1985 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կախվել ձորը․ տուժածներ չկան:

«ՆԱՏՕ-ն վստահություն չունի Պեկինի նկատմամբ». Ստոլտենբերգը՝ Չինաստանի խաղաղության ծրագրի մասին
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը մեկնաբանել է այսօր հրապարակված Չինաստանի խաղաղության նախագիծը՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հանգուցալուծման հետ կապված։
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը: