Լուրեր
Կարևորագույն նախադրյալ է քաղաքի հանրային ենթակառուցվածքների մատչելիությունը բոլոր քաղաքացիների համար. Տիգրան Ավինյան
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը բարեկեցիկ և խնամված քաղաք դարձնելու կարևորագույն նախադրյալ է նաև քաղաքի հանրային ենթակառուցվածքների մատչելիությունը բոլոր քաղաքացիների համար:

«Չինաստանը Ռուսաստանին ռազմական հանցագործությունների դիվանագիտական ծածկոց է ապահովում». Բլինքեն
Չինաստանն իրեն պարտավորված չի համարում Պուտինին պատասխանատվության ենթարկել Ուկրաինայում կատարված վայրագությունների համար:

Փոփոխություններ՝ «Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի մասին» օրենքում
«Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի մասին» օրենքում համապատասխան փոփոխություններով հստակ կամրագրվեն ներկայացուցչի մի շարք լիազորություններ, մասնավորապես, Եվրոպական դատարան և Արդարադատության միջազգային դատարան ժամանակավոր կամ միջանկյալ միջոցներ կիրառելու մասին դիմումներ ներկայացնելու հետ կապված:

Հայաստանն ու ԱՄՆ-ը կհամագործակցեն ապօրինի հարստացման, փողերի լվացման, կոռուպցիայի դեմ պայքարում
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինի գլխավորած պատվիրակությանը և քննարկել իրավապահ ոլորտում փոխգործակցության խորացմանը վերաբերող հարցեր:
Արգելվում է երրորդ, չորրորդ, հինգերորդ դասի հրագործական արտադրատեսակների ներմուծումը, կիրառումն ու վաճառքը
ԱԺ-ն քննարկել է պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հեղինակած «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը։