Լուրեր
ՃՏՊ Դավթաշեն-Աշտարակի խճուղի ավտոճանապարհին․ կա տուժած
Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» և «Howo» (վարորդ՝ Վ. Մ., ծնված 1989 թ․) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի վարորդն արգելափակվել է․ հրդեհի նշաններ չեն հայտնաբերվել։
Քաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարությունների միջև
Երկուստեք կարևորվել է երկու երկրների միջև հոգևոր-մշակութային կապերի խորացումը և ամրապնդումը: Այս առնչությամբ նախարարի տեղակալն իրանցի գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի՝ տարբեր հարթակներում կրոնական գործոնն արհեստականորեն շահարկելու անհիմն փորձերը:

«Իրավունք չունենք Հայաստանը դարձնել Ռուսաստանի և Արևմուտքի առճակատման թատերաբեմ». Արա Սահակյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ավելի շատ կարող եմ ասել, որ այժմ՝ այս պայմաններում, մեր այս վիճակում խաղաղության պայմանագիրը ոչինչ չի տալու։

Երասխի հատվածում հակառակորդի կրակոցից զինծառայող է զոհվել
Մարտի 22-ին՝ ժամը 16:20-ի սահմաններում, Երասխի հատվածում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային մահացու վիրավորում է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Արշակ Սերյոժայի Սարգսյանը:
ԵԽԽՎ-ն Ադրբեջանին կոչ է անում կատարել Արդարադատության դատարանի և ՄԻԵԴ-ի որոշումները
Հանձնաժողովը լիովին սատարում է խորհրդարանական վեհաժողովի Հայաստանի մոնիթորինգի գծով համազեկուցողների 2023 թվականի փետրվարի 24-ի հայտարարությունը, որը կոչ է անում «անհապաղ գործողություններ ձեռնարկել» և «անհապաղ դադարեցնել Լաչինի միջանցքի ոչ իրավաչափ և ապօրինի արգելափակումը»։