Լուրեր
Երկու երիտասարդ տասնյակ փաթեթներով թմրամիջոցներ են տեղադրել Երևանի տարբեր հատվածներում. նրանք կալանավորվել են
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում պարզվել են իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների շրջանառության նոր դեպքի էական հանգամանքներ։

Ադրբեջանը կրկին խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը. Արցախի ՆԳՆ
Մարտի 30-ին ժամը 08:30-ի սահմաններում, Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքի բնակիչներ` Սենորիկ Ալավերդյանը և Գենադի Սարգսյանը` գյուղի վարչական տարածքի «Ասֆալտեն տակ» կոչվող տեղամասի խաղողայգում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, հայտնվել են հարակից ադրբեջանական մարտական դիրքում ծառայություն իրականացնող զինծառայողների թիրախում։

Քերոբյանը գյուղացիներին հորդորում է ապահովագրել բիզնեսը
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել է, որ եթե գյուղացին չապահովագրի բերքը, կա՛մ պետք է ծխածածկույթով պատի դաշտը, կա՛մ իմանա՝ ցրտահարվելու է։

Տարածքը ազատվել է բացառապես չիչխանի մացառներից և մանր թփերից. ՇՄ նախարարության պարզաբանումը
Մեր քաղաքացիներին անհարկի շահարկումներից զերծ պահելու նպատակով տեղեկացնենք, որ գործընթացը գտնվում է Շրջակա միջավայրի նախարարության ուշադրության կենտրոնում, ներդրումային ծրագրերին ներկայացվում խիստ պահանջներ և ամեն բան արվում է ջրափնյա հանգիստը պատշաճ և բոլոր չափորոշիչներին համապատասխան կազմակերպելու համար:
«Ռոսսելխոզնադզորի» հայտարարության մեջ չկա որևէ քաղաքական ենթատեքստ. Քերոբյան
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն անդրադարձել է «Ռոսսելխոզնադզորի» երեկվա հայտարարությանը, ըստ որի ՌԴ-ն կքննարկի ՀՀ-ից կաթնամթերքի մատակարարումները սահմանափակելու հարցը, քանի որ որոշակի խախտումներ են հայտնաբերվել։