Լուրեր
Team Telecom Armenia-ն WCIT2024/DigiTec-ի տեխնոլոգիական գործընկերն է․ կնքվեց փոխըմբռնման հուշագիր
Հոկտեմբերի 4-ից 7-ը Երևանը դառնալու է տեխնոլոգիական առաջատար ընկերությունների ու մասնագետների հիմնական հավաքատեղին․ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա WCIT2024, իսկ Մերիդիան էքսպո կենտրոնում՝ DigiTec ցուցահանդեսը՝ «ՄՏՔԻ ՈՒԺԸ. Արհեստական բանականություն՝ սահմաններից այն կողմ՝ էթիկայի շրջանակներում» խորագրով։ Team Telecom Armenia-ն ստանձնել է այս երկու նշանակալի միջոցառումների գլխավոր տեխնոլոգիական գործընկերոջ դերը։
«Ընդդիմադիր խմբակցությունն ԱԺ-ում կարող է գործել շարժման արդյունքներից ելնելով». Օհանյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն անդրադարձել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպմանը։ Նա նշել է, որ քննարկել են Գալստանյանի առաջնորդած շարժման վերաբերյալ հարցեր.
«Պետք են համատեղ միջոցներ՝ պատմության կեղծմանը հակազդելու համար»
«ԱՊՀ երկրները պետք է համատեղ միջոցներ մշակեն ֆաշիզմի հերոսացմանը և պատմության կեղծմանը հակազդելու համար»․ սեպտեմբերի 16-ին Մոսկվայում հայտարարել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը՝ ԱՊՀ պետական լրատվական գործակալությունների ղեկավարների խորհրդի XXXII նիստին։
Արմեն Գրիգորյանն ընդունել է Նիդերլանդների դեսպանին
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը շնորհավորել է դեսպանին պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հույս հայտնել, որ Հայաստան-Նիդերլանդներ երկկողմ հարաբերություններն ու համագործակցությունը կշարունակեն զարգանալ նույն ինտենսիվությամբ:
«Ուրիշ պատճառ կա, երեխեք». Բագրատ արքեպիսկոպոսը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ չհանդիպելու մասին
Առաջին նախագահի հետ կապված հարգելի պատճառ կա։