Լուրեր
Վաղը Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին քարաթափում կիրականացվի
Սեպտեմբերի 19-ին, ժամը 11։00-ից Լոռու մարզի Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի մոտ 25-րդ կմ-ին, հնարավոր վտանգները նվազեցնելու նպատակով, ՀՀ ՆԳՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության Գուգարքի հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողների կողմից իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ:
«Ռուսաստանն ուժեղացրել է Հարիսի դեմ ապատեղեկատվական արշավը». Microsoft
Storm-1516 խումբը հայտնի է ապակողմնորոշիչ տեսանյութերի արտադրությամբ
Հայաստան է այցելել շուրջ 300 հազար զբոսաշրջիկ
Զբոսաշրջության կոմիտեն ներկայացրել է 2024 թվականի օգոստոսին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը։
Պուշկինի թունելը հոսանքազրկվել է
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 16։35-ի դրությամբ, Պուշկինի թունելը հոսանքազրկվել է էլեկտրականության մատակարարման համակարգի խափանման պատճառով։ Վարորդներին հորդորում ենք տվյալ հատվածով երթևեկելիս լինել զգոն, պահպանել երթևեկության և անվտանգության կանոնները։
«Լիբանանում տեղի ունեցածը խայտառակություն է Արևմուտքի համար». Փեզեշքիան
«Այս միջադեպը ևս մեկ ապացույց է, որ արևմտյան երկրներն ու ամերիկացիներն աջակցում են Իսրայելի հանցագործություններին»,-ասել է Փեզեշքիանը։