Լուրեր
Ձերբակալվել է Տատյանա Բակալչուկի ամուսինը
Մոսկվայում ուժայինները 48 ժամով ձերբակալել են Wildberries-ի հիմնադիր Տատյանա Բակալչուկի ամուսնուն՝ ընկերության բաժնետոմսերի 1%-ի սեփականատեր Վլադիսլավ Բակալչուկին։
Տավուշում ջրհեղեղից վնասվել է 30, Լոռիում՝ 161 տրանսպորտային միջոց
Կառավարությունը վերաբաշխում է կատարել պետբյուջեում և գումար հատկացրել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝ Լոռու և Տավուշի մարզերում 2024 թ. մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված ֆիզիկական անձանց տրանսպորտային միջոցներին պատճառված վնասի փոխհատուցման գործընթացի ապահովման համար։
«Բանակում հայրենական արտադրության կիրառելի զենքեր ունենք արդեն». Մխիթար Հայրապետյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ռազմարդյունաբերողների համար վերացրել են շահույթի շեմը՝ խրախուսելով նոր ներդրումները դեպի ռազմաարդյունաբերության ոլորտ։
«Շատ մոտ ենք ՀՆԱ-ն 50%-ով ավելացնելու ցուցանիշին». Պապոյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
2022-2023թթ. Հայաստանն իր տնտեսական տեմպերով եղել է աշխարհի առաջատար տասնյակում։
«ROTOBO»-ն ներկայացրել է Հայաստան-Ճապոնիա ներդրումների միջավայրի բարելավման աշխատանքները
Նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը սեպտեմբերի 19-ին հանդիպում է ունեցել Ռուսաստանի և նորանկախ պետությունների հետ առևտրի Ճապոնական ընկերակցության «ROTOBO» (Japan Association for Trade with Russia and NIS) Ռուսական և տնտեսական հետազոտությունների ինստիտուտի գլխավոր տնօրենի տեղակալ Միկի Վաջիմայի և Մոսկվայի գրասենյակի տնօրեն Նաոյա Հասեյի հետ։