Լուրեր
Ոստիկանապետը պարգևատրել է Վրաստանի ՆԳ նախարարության կցորդին
ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը սերտ համագործակցության համար շնորհակալություն է հայտնել Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի ՆԳ նախարարության կցորդ Կամո Գալուստյանին՝ նշելով, որ երկու երկրների իրավապահ կառույցների փոխգործակցությունը տարիների ընթացքում հաստատագրել է իր արդյունավետությունը։
«Մենք ցանկանում ենք դառնալ աշխարհի չեմպիոն». Նագելսման
Յուլիան Նագելսմանը ցանկանում է Գերմանիայի հավաքականի հետ հաղթել ԱԱ-2026-ում:
Հայաստանում 50 նոր ամբուլատորիա է կառուցվում. Ավանեսյան
Նախարարը կարևորել է նաև առաջնային բուժօղակների դերը. «Հիվանդանոցային օղակը չափազանց կարևոր է, բայց, ի վերջո, թերապևտները, մանկաբույժներն ու ընտանեկան բժիշկներն են մարզերում տանում առողջության պահպանման հիմնական բեռը»,- ասել է նա՝ հավելելով, որ դա հաշվի առնելով՝ 50 ամբուլատորիա է կառուցվում զրոյից։
«Մանչեսթեր Սիթին» ԱՊԼ-ից հեռացվելու դեպքում կարող է մյուս գավաթներից ևս դուրս մնալ
2023թ․ փետրվարին ԱՊԼ-ն «Մանչեսթեր Սիթիին» մեղադրել էր 2009-2018թթ․ ֆինանսական կանոնների 115 տարբեր խախտումների մեջ։
Խաչատուրյանը դեսպանի հետ քննարկել է ՀՀ-ի և Սիերա Լեոնեի համագործակցության հարցեր
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Սիերա Լեոնեի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալի Բադարա Կամարայի հետ: