Լուրեր
ԵՄ-ը Վրաստանին կարող է զրկել առանց վիզային ռեժիմից
Político-ին տված հարցազրույցում ԵՄ ներկայացուցիչը նշել է, որ դիտարկվում են բոլոր տարբերակները, եթե իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը շարունակի իր ավտորիտար հետագիծը։
Հրայր Թովմասյանը մեղավոր ճանաչվեց, բայց քրեական պատասխանատվությունից ազատվեց
Առաջին ատյանի դատարանի Կենտրոն նստավայրում հրապարակվեց ՀՀ Սահմանադրական դատարանի նախկին նախագահ, ՍԴ անդամ Հրայր Թովմասյանի գործով դատավճիռը։
Եղիշե Կիրակոսյանը կգործուղվի ԱՄՆ
Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը կգործուղվի ԱՄՆ։
Հրայր Գեղամյանը՝ ԱՄՆ-ում ՀՀ ռազմական կցորդ
«Հիմք ընդունելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 9-րդ մասը` Հրայր Գեղամյանին 2024 թվականի սեպտեմբերի 23-ից նշանակել Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության ռազմական կցորդ՝ 3 տարի ժամկետով (նստավայրը` քաղաք Վաշինգտոն)»,- նշված է վարչապետի որոշման մեջ:
Տնտեսվարողները տուգանվել են 13․9 մլն դրամի չափով
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2024 թվականի օգոստոս ամսվա ընթացքում «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտումներ թույլ տված հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը: