Լուրեր
Ջրաշեն թաղամասի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Սեպտեմբերի 24-ին, ժամը 01։21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Ջրաշեն թաղամասի 2-րդ փողոցի տներից մեկում:
Մի շարք հասցներում գազամատակարարումը կդադարեցվի
Վերատեղադրված գազատարները գործող գազատարների հետ ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 24-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Ս. Աբգար թագավորի փողոցի առանձնատների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
Որ հասցեներում լույս չի լինի
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
Առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ
Երևանում սեպտեմբերի 24-ի ցերեկը հնարավոր է անձրև և ամպրոպ։
Ողբերգական վթար Երևան–Մեղրի ճանապարհին․ կան 1 զոհ և տուժածներ
Սեպտեմբերի 23-ին, ժամը 21։38-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Պարույր Սևակ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։