Լուրեր
ԱՄՆ կառավարությունը ՆԳՆ-ի համար նոր ծրագիր կիրականացնի
Դեսպան Քվինը Ներքին գործերի նախարարի և ՄԱԶԾ-ի մշտական ներկայացուցչի հետ միասին ներկա գտնվեց ԱՄՆ կառավարության կողմից ֆինանսավորվող նոր ծրագրի մեկնարկին, որը միտված է ՆԳՆ կազմում մարդկային լավագույն ռեսուրսի ներգրավմանը։
Նախարարը մասնակցել է Կոնկորդիայի ամենամյա գագաթնաժողովին
Նյու Յորքում անցկացվող Կոնկորդիայի ամենամյա գագաթնաժողովի շրջանակում՝ Սաուդիան Արաբիայում գործող Hevolution հիմնադրամի համահիմնադիր, արքայադուստր Հայա Բինթ Խալեդ Բին Բանդար Ալ Սաուդիի հրավերով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը մասնակցել է From Lifespan to Healthspan: Time to Act on Aging (Կյանքի շրջափուլից՝ առողջության շրջափուլ. ժամանակն է գործել ծերացման մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ) կլոր սեղան քննարկմանը։
Մշտադիտարկվել է «Հախումի կամուրջը»
ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների ու պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցներն այցելել են Տավուշի մարզի Նավուր գյուղ՝ «Քարակարմունջ» կամրջի (հայտնի է նաև «Հախումի կամուրջ» անվամբ) վիճակի ուսումնասիրման և մշտադիտարկման նպատակով:
ԱՄՆ դեսպանը կարևորել է կին ոստիկանների ներգրավումը
Մեկնարկել է «ՆԳ նախարարության արդյունավետության խթանում՝ մարդկային ռեսուրսների կառավարման բարեփոխումների միջոցով» ծրագիրը: Սեպտեմբերի 23-ին տեղի է ունեցել ծրագրի բացման արարողությունը։
Վտանգավոր ճանաչված միսը ոչնչացվել է այրման միջոցով
«Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում նախորդ տարվա վերջին կատարված փոփոխությամբ ամրագրվել է, որ լիազոր մարմնի կողմից իրականացվող վերահսկողության ընթացքում ոչ սպանդանոցային մորթի արդյունքում ստացված կենդանական ծագման հումք և մթերք հայտնաբերելու դեպքում, կասեցվում է ամբողջ խմբաքանակի իրացումը և կայացվում է խմբաքանակի առգրավման և ոչնչացման որոշում: