Լուրեր
Թիվ 172 դպրոցի բնականոն աշխատանքը կվերականգնվի
Այս ընթացքում մասնագիտացված ընկերությունների, ինչպես նաև ՀՀ ՆԳ նախարարության համապատասխան ՊՈԱԿ-ի կողմից իրականացվել են ինժեներաերկրաբանական և սեյսմակայունության ուսումնասիրություններ։
ԱՄՆ աջակցության ընդհանուր գումարը կավելանա 130 մլն դոլարով
Լրացուցիչ ֆինանսական հատկացումները նախատեսվում են ուղղել այնպիսի առանցքային ոլորտների, ինչպիսիք են՝ աղետների ռիսկի կառավարումը, կիբեռանվտանգությունը, պարենային և էներգետիկ անվտանգությունը, տարածաշրջանային համագործակցությունն ու առևտուրը, ժողովրդավարական գործընթացները և տնտեսական ներառական զարգացումը:
Հոկտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 20-ը վարժական հավաքներ կանցկացվեն
Կառավարության որոշմամբ հոկտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 20-ը ներառյալ՝ նախատեսվում է հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված՝ շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ:
ԱՄՆ Կառավարությունը պատրաստակամ է աջակցելու փողերի լվացման դեմ պայքարին
Սեպտեմբերի 25-ին կայացել է փողերի լվացման դեմ պայքարի ոլորտի բարեփոխումներին նվիրված կլոր սեղան-քննարկում, որին ներկա էր ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։
Ռումբի մասին ահազանգ է եղել
«Ստուգվել է, պարզվել է, որ կեղծ է»։