Լուրեր
Տեղի ունեցավ Սրբալույս Մյուռոնի բաշխման արարողությունը
Սեպտեմբերի 30-ին, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Վեհարանում տեղի ունեցավ նորօրհնյալ Սրբալույս Մյուռոնի բաշխման արարողությունը:
«Հայ կաթոլիկների համայնքը յուրահատուկ բարեկամական կամուրջ է». ԱԺ նախագահ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 30-ին ընդունել է Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս-Պատրիարք Ամենապատիվ և Գերերջանիկ Տեր Ռաֆայել-Պետրոս Մինասյանի գլխավորած պատվիրակությանը:
Համբուրգի իշխանությունները 30 մլն եվրո են ծախսել հեծանվուղու վրա, որն անմիջապես որոշել են հեռացնել (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Համբուրգի արևմուտքում գտնվող Էլբայի մայրուղին (Elbchaussee) համարվում է Գերմանիայի ամենաթանկ փողոցը, որտեղ կան Էլբա գետին նայող շքեղ վիլլաներ։ Այստեղ 2021 թվականից իրականացվել է 4 կմ հատվածի վերանորոգում. փոխարինվել են ջրամատակարարման, էլեկտրաէներգիայի և գազի խողովակները, ինչպես նաև կահավորվել է հեծանվուղի:
Կիպրոսի դեսպանը հավատարմագրեր է հանձնել ԱԳՆ-ին
Սեպտեմբերի 30-ին ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Կիպրոսի Հանրապետության նորանշանակ դեսպան Միքայել Մավրոսին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
«Բոլոր պրոբլեմների լուծման բանալին կրթությունն է». վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արմավիրի մարզի Մյասնիկյան բնակավայրում ներկա է գտնվել «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (ՔՈԱՖ) նոր Սմարթ կենտրոնի կառուցման հիմնարկեքի և ՔՈԱՖ Սմարթ ավանի առաջին կառույցի՝ Յուրեջյանի անվան Երեխայի և ընտանիքի կենտրոնի բացման արարողությանը։