Լուրեր
Վենետիկի հանձնաժողովը կարծիք է ներկայացրել
Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը և «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցը հոկտեմբերի 11-12-ը մասնակցել են Վենետիկի հանձնաժողովի 140-րդ լիագումար նիստին:
Ծեծի ենթարկված վարորդը մահացել է
Հոկտեմբերի 11-ի ժամը 22.24-ին հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության տեղափոխված 41-ամյա տղամարդը մահացել է:
Ծիծեռնակաբերդի խճուղում մայր ջրագիծ է անցկացվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ծիծեռնակաբերդի խճուղում իրականացվել են մայր ջրագծի անցկացման աշխատանքներ։ Կգործի ցնցուղացնող համակարգ։
ԱՄՆ-ն, բացի ՀՕՊ համակարգերը, նաև զորքեր կուղարկի Իսրայել
Միացյալ Նահանգները կիրակի օրը հայտարարել է, որ ամերիկյան զորքեր կուղարկի Իսրայել՝ ամերիկյան առաջատար հակահրթիռային պաշտպանության համակարգի հետ միասին, ինչը շատ անսովոր միջոցառում է, որն ուղղված է Իրանի հրթիռային հարվածներից հետո երկրի հակաօդային պաշտպանության ամրապնդմանը: Այս մասին հաղորդում է Reuters-ը։
Թե բա՝ երանի եք տալու Ռուբեն Հայրապետյանի ժամանակներին. Գագիկ Քամալյան
Հետագայում այդ թիմն էլ ունեցավ խոշոր ձախողումներ, ու նույնիսկ Ռուբեն Հայրապետյանը որոշ խաղացողների` հատկապես Յուրա Մովսիսյանին ու Ռոբերտ Արզումանյանին, մեղադրեց Ալբանիայի հավաքականի խաղը (եթե չեմ սխալվում, 0‐3 հաշվով պարտություն) հանձնելու մեջ, որից հետո այդ ֆուտբոլիստները նույնիսկ չէին հրավիրվում ազգային հավաքական։