Լուրեր
«Լավ է, որ դրսից քամիներ գան». Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ Վրաստանի, Մոլդովայի և ԱՄՆ-ի ընտրությունները կարող են ազդեցություն ունենալ Հայաստանի վրա, բայց ամենակարևորը, որ Հայաստանն ինքն իր վրա ազդեցություն ունենա:
Թրամփի հաղթանակից հետո աշխարհի 10 ամենահարուստ մարդիկ ավելի են հարստացել․ Bloomberg (ՑԱՆԿ)
Դոնալդ Թրամփի հաղթանակի արդյունքում աշխարհի 10 ամենահարուստ մարդկանցից ութը միասին հարստացել են ևս 64 միլիարդ դոլարով: Ամենաշատ օգուտը ստացել է Թրամփի հավատարիմ աջակից Իլոն Մասկը․ գրում է Bloomberg-ը։
Միջնորդել են թույլատրել Աշոտյանին՝ հանդիպել հոգևորականին
Դատախազը, սակայն, դեմ է արտահայտվել միջնորդությանը՝ նշելով, որ սա կարող է շարունակական բնույթ կրել և ամեն անգամ միջնորդություն ներկայացնեն ինչ-որ մեկի հետ հանդիպելու համար։
Ամփոփում ենք «Գիտության շաբաթը»․ տեղի է ունեցել Cerebrum Intellectus-ի դասընթաց
Դասընթացը վարել է Fastex-ի կրթական գծով խորհրդական Սերգեյ Թանթուշյանը։ Վերջինս հանդիպում է ունեցել Երևանի թիվ 112 ավագ դպրոցի աշակերտների հետ, կիսվել ոլորտային կարևոր մանրամասներով և պատասխանել պատանիների հարցերին։
Ռոբերտ Հաբեկը մտադիր է առաջադրվել կանցլերի պաշտոնում
Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկը («Կանաչներ» կուսակցություն) ակնարկել է կանցլերի պաշտոնին մասնակցելու իր մտադրության մասին: Ինչպես հայտնում է BILD-ը, նա այսօր պատրաստվում է պաշտոնապես հայտարարել իր որոշման մասին: Այս տեղեկությունը հաստատում է նաև Handelsblatt պարբերականը։