Լուրեր
«Ուշադրության է արժանի Շառլ Միշելի լուռ մասնակցությունը COP-29-ին». Սաղաթելյան
Միաժամանակ, գնահատանքի է արժանի այն փաստը, որ շուրջ 6 ամիս իրականացրած տարաբնույթ աշխատանքների արդյունքում COP29-ին բարձր մակարդակով չեն մասնակցում բազմաթիվ, այդ թվում՝ նաև ԵՄ անդամ պետություններ, որոնց ղեկավարները ներկա էին նախորդ համանման միջոցառումներին:
Մեքենան գլորվել է ձորը. կա տուժած
Նոյեմբերի 14-ին, ժամը 10:01-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգեձոր-Մեհրաբ ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը. կա տուժած:
Թրամփը նոր գլխավոր դատախազ ունի
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը ԱՄՆ արդարադատության նախարարի և երկրի գլխավոր դատախազի պաշտոնում առաջադրել է պահպանողական կոնգրեսական 42-ամյա Մեթ Գեյցին։ Այս մասին Truth սոցիալական ցանցում հայտնել է Թրամփը:
Զինծառայողը կախվել է. առգրավվել են կարգապահական վաշտի տեսագրությունները
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 09:20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ ՌՈ բաժնի կարգապահական վաշտում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Նարեկ Խաչատուրի Գրիգորյանի դին՝ կախված վիճակում:
«Վարկեր վերցնենք, որ Տանզանիայում որս անե՞նք». Արշակյան
«Դա ասում են մեղադրական տոնով։ Անկեղծ, ես չէի պատկերացնում, որ նման մեղադրանք կարող է որևէ քաղաքական ուժի և իշխանության հնչել, որովհետև, այո, վարկեր վերցնենք, որ Տանզանիայում ո՞րս անենք, թե՞ վարկեր վերցնենք, որ Բադեն Բադենում կազինոյում կրվենք։ Այո, վարկեր ենք վերցնում, որ կրթության մեջ ներդրում անենք»։