Լուրեր
«Անկախության հռչակագիրը նրա մասին է, որ ՀՀ չի կարող գոյություն ունենալ». վարչապետ
Նա նաև ասել է, որ վերջին տարիներին տասնյակ անգամներով կարդացել է անկախության հռչակագիրը. «Եկել եմ սարսափելի եզրակացության: Այդ անկախության հռչակագրի բովանդակությունը նրա մասին է, որ Հայաստան չի կարող գոյություն ունենալ։ Եվ սա մեր ամենամեծ պրոբլեմն ու ողբերգությունն է»,- ասել է նա:
Պայթյուն Չարենցավանի բնակարաններից մեկում
Պարզվել է, որ բնակարանում գազի բալոններից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ, որն ուղեկցվել է պայթյունով. փլուզվել է բնակարանի պատը՝ մոտ 12 քմ, տուժածներ չկան:
«Մեկը կար՝ 500 մահապարտ էր հավաքել, որ մեզ սպանի». վարչապետ
«Այստեղ մի մարդ կար՝ 500 մահապարտ էր հավաքել: Ինչի՞ համար էր հավաքում այդ մահապարտներին։ Որ մեզ սպանի»,- ասել է նա:
Վարչապետ․ «Երաշխավորում եմ՝ ձեր ասած պարագայում թոշակառուն թոշակ չի ստանա» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով ընդդիմության քննադատություններին, հեգնանքով առաջարկել է փակել բոլոր նախարարությունները՝ բացի ՊՆ-ից ու ՆԳՆ-ից․
ԵՄ-ը դիտարկում է Իսրայելի հետ երկխոսությունը դադարեցնելու հարցը
Եվրամիությունը կարող է ժամանակավորապես դադարեցնել Իսրայելի հետ քաղաքական երկխոսությունը Գազայում մարդու իրավունքների հնարավոր խախտումների ֆոնին: