Լուրեր
Գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննությամբ
Քննիչի որոշմամբ համեմատական գենետիկական փորձաքննություն նշանակելու նպատակով վերջինիցս ստացվել են արյան նմուշներ, որը, համաձայն փորձագետի եզրակացության, լիովին համընկնում է դեպքի վայրից հայտնաբերված նմուշի հետ և առաջացել են արական սեռի միևնույն անձից:
Հայաստանը Հունգարիայում դեսպանատուն կբացի
Հայաստանը Հունգարիայում դեսպանություն կստեղծի. այս մասին որոշումն ընդունվել է կառավարության նիստում։
«Ձյունածածկ ճանապարհին հայտնվել էի վթարային վիճակում». վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ձմռանը ձմեռային անվադողերով երթևեկելու պահանջին, նշել է՝ այն վարորդների համար որոշակի լրացուցիչ ծախս է, բայց սա որոշում էր, որ պետք է կայացնեին։
Ռուսաստանի միջուկային «հովանոցը» առաջին հերթին տարածվում է ՀԱՊԿ-ի վրա. Շոյգու
Ռուսաստանի միջուկային «հովանոցը», համաձայն նորացված միջուկային դոկտրինի, առաջին հերթին տարածվում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրների վրա, հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն:
Ձմեռային անվադողերով երթևեկությունը պարտադիր կլինի (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Կառավարությունն առաջարկում է արգելել ձմռանը ոչ ձմեռային անվադողերով երթևեկությունը։ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը նշել է, որ երկրում ձյան կամ հորդառատ տեղումներով պայմանավորված, գրանցվում են ՃՏՊ-ներ, որոնք մեծամասամբ հետևանք են վարորդների կողմից եղանակային պայմաններին չհամապատասխանող անվադողերով երթևեկելը։