Լուրեր
Մերձբալթյան երկրները արգելել են Իվանիշվիլիի և Վրաստանի ՆԳՆ ղեկավարության մուտքը
Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը հայտարարել է Վրաստանի իշխող կուսակցության ներկայացուցիչների և ներքին գործերի նախարարության բարձրաստիճան պաշտոնյաների մուտքը երկիր արգելելու իշխանությունների որոշման մասին։ Այս մասին քաղաքական գործիչը գրել է «X»-ի իր էջում։
Պուտինն ու Փեզեշքիանը քննարկել են Սիրիայում ստեղծված իրավիճակը
Տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։
Կիևը ստիպված կլինի «ժամանակավորապես» հրաժարվել օկուպացված տարածքներից. Ստոլտենբերգ
Ուկրաինայում պատերազմի արագ ավարտն առանց տարածքային կորուստների իրատեսական չէ։ Թերևս խաղաղության հասնելու համար Կիևը ստիպված կլինի «ժամանակավորապես» հրաժարվել օկուպացված տարածքներից։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, հաղորդում է Welt-ը։
Գորիսում թույլ ձյուն է տեղում
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Ստեփանավանի նախկին ղեկավարից պահանջվում է բռնագանձել 5 անշարժ գույք, շուրջ 270 մլն դրամ
Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի նոյեմբերի 25-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: