Լուրեր
Քննարկվել են Գյումրիի կլաստերի վերաբերյալ հարցեր
Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում զբոսաշրջության ոլորտի զարգացման հեռանկարներին՝ շեշտադրելով ՀԲ-ի աջակցությամբ զբոսաշրջային կլաստերների ընդլայնման հնարավորությունները։ Մասնավորապես, քննարկվել են մի շարք հարցեր Գյումրիի կլաստերի վերաբերյալ։
Սլովենիայի ԱԳ նախարարին է ներկայացվել հայ-ադրբեջանական բանակցությունների ընթացքը
Դեկտեմբերի 5-ին Մալթայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սլովենիայի փոխվարչապետ, արտաքին և եվրոպական հարցերի նախարար Տանյա Ֆայոնի հետ։ Հանդիպումը կայացել է ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում։
Սիրիական ընդդիմության առաջնորդը խոստանում է, որ էթնիկ փոքրամասնություններին չեն վնասի
Սիրիական ընդդիմությունը գլխավորող «Հայաթ Թահրիր աշ Շամ» հիմնական խմբավորման առաջնորդ Աբու Մոհամմադ ալ Ջոլանին CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ իրենց իշխանության տակ գտնվող էթնիկ փոքրամասնություններին չեն վնասի։
Վարչապետի հանդիպումների մասին ժամանակին կտրամադրվի պատշաճ տեղեկատվություն
Արդյո՞ք վարչապետ Նիկոլ Փաշինյանն կմեկնի Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին։
Մամիջանյանը տարակուսած է Պուտինի հայտարարություններից
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն անդրադարձել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի օրերս արած հայտարարությանը, թե ՀԱՊԿ-ը չէր կարող կռվել ԼՂ-ում, իսկ ՀՀ վրա հարձակում չի եղել։