Լուրեր
Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմը կթարգմանվի գերմաներեն
Ներկայացնելով ֆորումի գործունեությունը՝ հիմնադրամի նախագահը նշել է, որ այն համախմբում է մի շարք կրթամշակութային նախաձեռնություններ և ընկերություններ՝ պրուսական մշակույթի ժառանգություն, Էթնոլոգիական թանգարան, Բեռլինի մի քանի պետական թանգարաններ, Հումբոլդի համալսարան և այլն:

Գյումրիի «Անի» թաղամասի բակերն ազատվում են ապօրինի ավտոտնակներից
Համայնքի ղեկավարը պատասխանատուների հետ շրջել է տարածքում, մանրամասն ուսումնասիրել են առկա վիճակը, քննարկել առաջիկա անելիքներն ու բակի բարեկարգմանն առնչվող բազմաթիվ մանրամասներ:

Զոհված զինծառայողների ինքնությունը պարզելու համար նշանակվել են փորձաքննություններ
«Այսօր Ադրբեջանական կողմից հայկական կողմին են փոխանցվել ենթադրաբար 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիվ պատերազմի հետևանքով զոհված 2 հայ զինծառայողների մասունքներ։

«Իշխանությունն է եվրոինտեգրման առաջամարտիկը». Եղոյան
Եվրինտեգրման օրակարգի առաջամարտիկը կառավարությունն է և իշխող մեծամասնությունը. հայտնել է ԱԺ եվրոինտեգրման հարցրերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը։
Մոլդովայի նախագահը ստորագրել է ԵՄ-ին անդամակցելու բանակցություններ սկսելու հրամանագիր
Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն հրամանագիր է ստորագրել Եվրամիությանը երկրի անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու մասին. այս մասին Սանդուն տեղեկացրել է X-ի իր միկրոբլոգում։