Լուրեր
Արսեն Թորոսյանին առաջադրեցին
Առաջադրվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի թեկնածությունը
«Ռուսաստանը պահպանում է միջուկային զսպման քաղաքականությունը». Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ աշխարհում ռազմաքաղաքական իրավիճակը շարունակում է մնալ բարդ և անկայուն: «Արևմուտքը չի դադարում իր գերիշխանությունը պարտադրելու փորձերը»,- ասել է նա։
Հայ-ռուսական առողջապահական համաժողով՝ Երևանում
Հայ-ռուսական առողջապահական 9-րդ համաժողովն ընթանում է Հայաստանում։ Այս տարվա համաժողովն առանցքային է, քանի որ նվիրված է մոր և մանկան առողջության պահպանման զգայուն ոլորտի խնդիրներին։
«Հակառակորդին ՌԴ-ից դուրս շպրտելը սուրբ պարտականություն է». Պուտին
«Ռուսաստանը պատերազմում է ոչ թե ուկրաինացի ժողովրդի, այլ Կիևում գտնվող նեոնացիստական ռեժիմի դեմ, որը 2014 թվականին զավթեց իշխանությունը»,- հայտարարել է Պուտինը:
Գուդաուրի հանգստավայրում 12 մարդ է մահացել
Վրաստանի Գուդաուրի լեռնադահուկային հանգստավայրում տեղի ունեցած դժբախտ պատահարի՝ շմոլ գազից թունավորվելու հետևանքով 12 մարդ է մահացել։ Նրանցից 11-ը օտարերկրացիներ են, 1-ը՝ Վրաստանի քաղաքացի։