Լուրեր
ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
ՀՀ ԱԺ խորհուրդը ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի նախագահությամբ դեկտեմբերի 24-ին գումարել է արտահերթ նիստ:
«Եթե բանավիճելու բան չունեք, գնացեք Ձեր թոշակին կամ դատերին». վարչապետ
Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին և/կամ դատերին ու ոչ թե ամեն ասածս ներկայացուցիչներով, ծանոթ-բարեկամով, երբեմն տնով-տեղով, երբեմն օտարերկրյա ծանոթներով դրեք-վերցրեք:
Նախարարությունը կոչ է անում դեղերն ու վիտամինները պահել երեխաներից
Գրավիչ փաթեթավորմամբ, գունավոր հաբեր տեսնելիս երեխան դրանք ընկալում է որպես կոնֆետ և կարող է ունենալ համտեսելու ցանկություն:
8-րդ գոտու շինթույլտվության տուրքը կնվազի
Երևանի ավագանու որոշման նախագծով սահմանվեց՝ 3001 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների շինթույլտվության տուրքը 8-րդ գոտու համար 2024 թվականին կկազմի 4 մլն դրամ՝ նախկինում նախատեսված 5 մլն դրամի փոխարեն։
Թուրքիայում պայթյունի հետևանքով առնվազն 12 մարդ է զոհվել
Թուրքիայի Բալըքեսիր քաղաքում պայթուցիկներ արտադրող գործարանում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 12 մարդ, ևս 3-ը վիրավորվել են, հայտնում է TRT Haber հեռուստաալիքը: