Լուրեր
ԳՇ պետը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նիստին
Նիստը նպատակաուղղված է գլոբալ և տարածաշրջանային արդիական սպառնալիքների ու մարտահրավերների իրազեկմանն ու դրանց մեղմացման համար հավաքական լուծումների որոնմանը։
Կառավարության նիստ (ՈՒՂԻՂ)
Մեկնարկել է Կառավարության նիստը։
Քիր Սթարմերն առաջին անգամ ժամանել է Ուկրաինա
Նա կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Նրանք գործընկերության համաձայնագիր կստորագրեն գոյություն ունեցող պաշտպանական հարաբերությունները խորացնելու համար։ Հաղորդվում է, որ Կիևին կառաջարկվի հետագա ռազմական օգնություն՝ մտավախությունների ֆոնին, որ ԱՄՆ-ն կարող է դադարեցնել իր աջակցությունը:
Տիգրան Ավինյանն ընդունել է ՀՀ-ում Լյուքսեմբուրգի դեսպանին
Հանդիպման շրջանակում Երևանի քաղաքապետը դեսպանին է ներկայացրել քաղաքաշինական այն խոշոր նախագծերը, որոնք կարող են ներդրումային հետաքրքրություն ունենալ: Տիգրան Ավինյանը նշել է, որ Երևանը մեծ առաջընթաց է գրանցում քաղաքաշինության ոլորտում՝ բարելավելու անվտանգությունը, հարմարավետությունը և գրավչությունը ինչպես բնակիչների, այնպես էլ քաղաքի հյուրերի համար:
Սիրո Ամիրխանյանը նշանակվել է գլխավոր հարկադիր կատարող
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել։