Լուրեր
Վերջին պահին հրաժարվում են Գազայում հրադադարի պայմանավորվածությունից
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հայտարարություն է տարածել, որտեղ նշում է, որ ՀԱՄԱՍ-ը հրաժարվում է պայմանավորվածություններից։
Ընտանեկան բռնություն գործադրած անձինք կռեաբիլիտացվեն
ՆԳՆ ոստիկանության տվյալներով՝ 2023 թվականին տրվել է 424 նախազգուշացում, իսկ 2024-ին՝ 574։
Ծիծեռնակաբերդի մարզահամալիրը կդառնա հավաքականների մարզման կենտրոն
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում փոփոխության նախագծին: Առաջարկվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հանձնել Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղի 5 հասցեում տեղակայված մարզահամալիրը:
Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Դավոսի տնտեսական ֆորումին
Ֆորումի մասնակիցների ցանկում է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Ամերիկայում ձևավորվում է օլիգարխիա, որը սպառնում է մեր ժողովրդավարությանը». Բայդեն
ԱՄՆ հեռացող նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ այսօր Ամերիկայում ձևավորվում է օլիգարխիա, որն ունի հսկայական հարստություն, իշխանություն և ազդեցություն, որոնք «բառացիորեն սպառնում են ամբողջ ժողովրդավարությանը»: