Երևան
Վերանայվում են Երևանում վարձակալությամբ տրամադրված ու անխնամ մնացած այգիների պայմանագրերը
Խնդիրը լուծելու համար Երևանի քաղաքապետարանը ձևավորել է առանձին աշխատանքային խումբ, որը պարբերաբար վերանայում է վարձակալության ժամկետներն ու նաև վճարի չափը:
Հանրային քննարկման է դրվել Երևանի 2025-2027թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագիծը
Նիստի ընթացքում Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը ընդգծել է, որ նախագիծը կազմվել է ծրագրային բյուջետավորման մեթոդաբանությամբ:
Մետրոպոլիտենի տնօրենը ԵՄ դեսպանին է ներկայացրել ապագա զարգացման ծրագրերը
Հուլիսի 19-ին Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսին։
Ուղևորի նկատմամբ ոչ պատշաճ վարք ցուցաբերած ավտոբուսի վարորդը կազատվի աշխատանքից
Համացանցում տարածվել է տեսանյութ, որտեղ ավտոբուսի վարորդը հայհոյելով՝ ջրի շիշը շպրտում է ուղևորի վրա:
Տարբեր վարչական շրջաններում վնասվել են տանիքների ծածկեր, թիթեղներ, տապալվել են ծառեր
Հուլիսի 18-ին, ժամը 18:30-ից սկսած Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգեր են ստացվել, որ ուժեղ քամու հետևանքով Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում վնասվել են տանիքների ծածկեր, թիթեղներ, տապալվել են ծառեր: