Երևան
Պատուհանից աղբ թափելու համար տուգանք է սահմանվել. Կենտրոն վարչական շրջանի ղեկավար
Սամվել Ղուկասյանը տեղեկացրեց, որ այդ բնակարանում շինաշխատանքներ կատարողները եղել են մոլոկաններ, նրանց համար տուգանք է սահմանվել:
Հրաչյա Սարգսյանը դեսպան Ջոն Պատրիկ Գալագերի հետ հանդիպմանը կարևորել է փորձի փոխանակման ծրագրերի իրականացումը
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանդիպել է Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Պատրիկ Գալագերի հետ: Բարձր գնահատելով հայ-բրիտանական հարաբերությունների ներկա մակարդակը՝ քաղաքապետը կարևորել է Մեծ Բրիտանիայի կառավարության, ինչպես նաև՝ այլ ձևաչափերով իրականացվող ծրագրերում Երևանն ընդգրկելու հարցը:
Երևանյան լիճը մաքրվում է. տեղափոխվել է շուրջ 4500 մեքենա աղբ. Հրաչյա Սարգսյան
Սիրելի երևանցիներ, Երևանյան լճի և Հրազդանի կիրճի ափամերձ տարածքներում մեկնարկել են մաքրման աշխատանքներ, որոնց հիմնական նպատակն է բարելավել Երևանյան լճի և Հրազդանի կիրճի էկոլոգիական վիճակը, ինչպես նաև տեղադրել աղբաորսիչ ճաղավանդակ՝ թափոնների մուտքը կանխարգելելու նպատակով:
Առաջիկայում Երևանում կկառուցվի մետրոյի միջանկյալ կայարան՝ «Փեթակ» առևտրային կենտրոնի հարևանությամբ․ Տիգրան Ավինյան
«Ուրախ եմ հայտնել, որ առաջիկայում մայրաքաղաքում սպասվող լայնածավալ ծրագրերի շարքում են ոչ միայն նախկինում հայտարարված Երևանի մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցումը, այլև ևս մեկ միջանկյալ կայարանի կառուցում «Փեթակ» առևտրային կենտրոնի հարևանությամբ և 250 նոր էլեկտրական ավտոբուսների ձեռքբերումը։
Դատարանը վարույթ է ընդունել Ավանի նախկին փոխթաղապետ Ներսես Պողոսյանի մասով քրեական գործը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել Ավան վարչական շրջանի նախկին փոխթաղապետ Ներսես Պողոսյանի մասով քրեական գործը։