Երևան
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամը դադարեցնում է լիազորությունները
Եվ իսկապես կա մի սահման, երբ անհնար ա դառնում լռելը, հակառակ դեպքում «հանունի» (գալիք անորոշ հանունի) համար սկսում ես մանրից տրորել սկզբունքներդ ու արժեքներդ, որը լավ բանի չի տանում ՝ մինիմումը տանում ա դեպի «փալաս» դառնալուն՝ առաջինը ինքդ քո առջև:
Մետրոյում պայթուցիկի ահազանգ է եղել. ուղևորափոխադրումները ժամանակավորապես դադարեցված են
Օգոստոսի 16-ին՝ ժամը 10:05-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի մետրոպոլիտենի կայարաններում պայթուցիկ սարքեր են տեղադրված։
Օգոստոսի 17-ից ժամանակավորապես փակ կլինի Իսակովի պողոտայից Բաբաջանյան փողոց տանող ճանապարհը
Օգոստոսի 17-ից ժամանակավորապես փակ կլինի Իսակովի պողոտայից Բաբաջանյան փողոց տանող ճանապարհը։
Պարեկներն ուժեղացված ծառայություն են իրականացրել մայրաքաղաքում
Օգոստոսի 10-ի երեկոյան պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկաններն ուժեղացված ծառայություն են իրականացրել մայրաքաղաքում։ Մեկնարկից առաջ անձնակազմը հրահանգավորվել է։ Ուժեղացված ծառայության նպատակները անձնակազմին ներկայացրել են պարեկային ծառայության պետի տեղակալ Արմեն Մաթևոսյանն ու Երևանի գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանը։
Չշահագործվող ավտոբուսները կփոխադրվեն նոր հավաքակայան
Երևանի քաղաքապետարանն Ասիական զարգացման բանկի հետ իրականացվող ծրագրով Թևոսյան փողոցում գտնվող ավտոբուսների հիմնական հավաքակայանն առաջիկայում կվերանորոգի և այնտեղ կտեղակայի նոր ավտոբուսներ՝ համապատասխանեցնելով եվրոպական չափորոշիչներին: Չշահագործվող և նորոգման ենթակա ավտոբուսները կտեղափոխվեն նոր հավաքակայան: