Երևան
«Օղակաձև զբոսայգու տարածքում գտնվող սրճարանային կառույցը կփոխարինվի կանաչապատ տարածքով»․ Տիգրան Ավինյան
Քայլ առ քայլ հանրային տարածքները վերադարձվելու են Երևանին ու երևանցիներին։
Մեկնարկել են թվային համակարգային բարեփոխումներ
Քաղաքացիներին կայքը հասանելի կլինի մինչև տարեվերջ։ Կլինի նաև բջջային տարբերակ։
Ամանորին ընդառաջ կենտրոնական տոնածառի մոնտաժման աշխատանքները կսկսվեն սովորականից ավելի վաղ. փոխքաղաքապետ
Հաշվի առնելով այս տարի Երևանի քաղաքապետարանի կողմից մեծամասշտաբ ամանորյա լուսավորության նախագծի իրականացումը և այն, որ Երևանում անցկացվելու է 2022 թվականի Մանկական Եվրատեսիլը ու մեր քաղաքը բազմաթիվ հյուրեր է ընդունելու՝ Ամանորին ընդառաջ կենտրոնական տոնածառի մոնտաժման աշխատանքները կսկսվեն սովորականից ավելի վաղ»։
Այս տարի կփոխարինվի 467 վերելակ. ծրագրի ծավալը 2023թ.-ին կավելանա
Բազմաբնակարան շենքերում ավելի քան 40 տարի շահագործվող վերելակները փոխարինվում են: Երևանի քաղաքապետարանն այս տարի ծրագրում նախնական ներառել էր 426 վերելակ: Շուրջ 300-ն արդեն տեղադրվել է, անցել ԱԻՆ-ի համապատասխան փորձաքննություն և շահագործվում է: Մյուս մասը տեղադրման և կարգավորման փուլում է:
«Դժվար լուծելի խնդիրներով անձամբ եմ զբաղվում». լրացել է Տիգրան Ավինյանի պաշտոնավարման մեկ ամիսը
Ավինյանը նշել է, որ այս մեկ ամսում հասցրել է լինել երեք վարչական շրջանում: Բավականին ինտենսիվ ծանոթացել է խնդիրներին, առկա իրավիճակին ու հիմնականում այն խնդիրներին, որոնք բարձրաձայնվում են մեծամասնության կողմից: