Երևան
Երևանի մի շարք փողոցներ անվանակոչվեցին հայտնի արվեստագետների անուններով
Երևանը կունենա հայտնի օպերային երգչուհի Լուսինե Զաքարյանի, դերասանուհի Սվետլանա Գրիգորյանի և դրամատուրգ Ժիրայր Անանյանի անվան փողոցներ։
«Շինաղբ թափող կազմակերպված խումբ է գործում. դիմել եմ ՆԳ նախարարին». Տիգրան Ավինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Շինաղբ թափող կազմակերպված խումբ է գործում, և դեռևս հունվարին ՆԳ նախարարին գրություն եմ ուղարկել՝ առաջարկելով համատեղ գործողությունների պլան մշակել»,-Երևանի ավագանու նիստում ասել է փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Մալուխների սարդոստայնների խնդիրը լուծելու պրոցեսն սկսվել է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երևանի ավագանու նիստին անդրադարձ է կատարվել մայրաքաղաքի փողոցներում մալուխների անցկացման խնդրին։ Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ գործընթացն սկսվել է. «Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ ենք պրոցես սկսել՝ գույքագրելու ամբողջական աշխատանքները և, ըստ տարիների, լուծելու խնդիրը»։
Պատերազմում զոհված ու գերեվարված երևանցիների ընտանիքները հարկային արտոնություն ստացան
Ընդհանուր գումարը կազմում է 9.5 մլն դրամ։ Արտոնությունը տրամադրվելու է 1739 քաղաքացու։
Հանրապետության հրապարակի մետրոյի մոտ կատարվել է լուսավորության նոր ցանցի կառուցում
ՀՀ Հրապարակի մետրոպոլիտենի կայարանի հարակից տարածքում «Երքաղլույս» ՓԲ ընկերությունը կատարել է լուսավորության նոր ցանցի կառուցում: Լուսավորվել է նաև Արամ Մանուկյան հուշարձանը՝ նոր ԼԵԴ տեսակի լուսատուներով. տեղեկացնում է «Երքաղլույս» ՓԲԸ-ն։