Երևան
«Երևանի ավտոբուս» ընկերությունն աշխատանքի է հրավիրում վարորդների
«Երևանի ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերությունն աշխատանքի է հրավիրում «D» կարգի վարորդական իրավունքի վկայական և համապատասխան փորձ ունեցող վարորդների՝ 8,6 մ «Ժոնգթոնգ» և 12 մ «Ման» մակնիշի ավտոբուսներով Երևան քաղաքում կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնելու համար:
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենը Կասկադում հետևում է ծառերի փոխարինման գործընթացին
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ հաշվի առնելով Երևանում մեկնարկած ծառերի փոխարինման գործընթացի նկատմամբ հանրային անհանգստությունը՝ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը Կասկադի տարածքում է՝ հետևելու գործընթացին և պատասխանելու քաղաքացիներին հուզող բոլոր հարցերին:
«Վստրեչի» կամրջի մի հատվածը մինչև հունիսի 1-ը կփակվի
Գարեգին Նժդեհի ուղեանցի՝ «Վստրեչի» կամրջի դեֆորմացիոն կարերի վերանորոգման աշխատանքներն իրականացնելիս պարզ է դարձել, որ անցումային սալերը բացակայում են, ուստի անհրաժեշտություն է առաջացել կատարել լրացուցիչ շինարարական աշխատանքներ:
Նորք-Մարաշում կկառուցվի սպորտային նոր համալիր. Տիգրան Ավինյան (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն այցելել է Նորք-Մարաշ վարչական շրջան։
Տիգրան Ավինյանը մարտի 23-ին կհանդիպի Նորք-Մարաշի բնակիչների հետ
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը տեղեկացրել է, որ մարտի 23-ին կհանդիպի Նորք-Մարաշի բնակիչների հետ։