Երևան
«Մուլտի վելնես կենտրոնի» մոտակայքում կարգելվի մեքենաների կանգառը
Նոյեմբերի 17-ից Խանջյան փողոցում՝ Ալեք Մանուկյան հ.11 հասցեի («Մուլտի վելնես կենտրոն») հարակից ճանապարհահատվածից մինչև Խանջյան – Թումանյան փողոցների խաչմերուկ, երթևեկելի գոտու աջ կողմում կարգելվի մեքենաների կանգառը:
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում
Նոյեմբերի 17-ից Տերյան - Իսահակյան փողոցների խաչմերուկից մինչև Տերյան - Մոսկովյան փողոցների խաչմերուկ, երթևեկելի գոտու աջ կողմում կարգելվի մեքենաների կանգառը:
Երևանի քաղաքապետարանի շենքը կունենա գեղարվեստական նոր լուսավորություն (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Նատրիումային լամպերը կփոխարինվեն նոր LED լուսարձակներով
Առաջին հերթին՝ ուշադրություն ենք դարձնում գործող այգիներին․ Տիգրան Ավինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Այս անգամ հարց է հնչել, թե ինչո՞ւ է մեծ ուշադրություն դարձվում նոր կառուցվող կամ վերակառուցվող այգիներին և ինչո՞ւ են հին կամ գործող այգիները մատնվում անուշադրության, և որպես օրինակ է բերվել Ավանի ընտանեկան այգին։
Փակ կլինեն Դավթաշեն կամրջի երկու ուղղության երրորդ գոտիները
Դավթաշեն կամրջի՝ Վաղարշյան փողոցից դեպի Սասնա Ծռերի փողոցի ուղղությամբ, վերջին դեֆորմացիոն կարի նորոգման աշխատանքներով պայմանավորված, նոյեմբերի 15-16-ը ներառյալ փակ են լինելու երթևեկելի երկու ուղղության 3-րդ գոտիները: