Երևան
Ի՞նչ փուլում է մետրոյի Աջափնյակ կայարանի կառուցման ծրագիրը
Պարզ փորձաքննության համաձայնագիրը կնքված է, եզրակացությունն ակնկալում ենք երկու ամսվա ընթացքում, որից հետո համալիր փորձաքննություն կգնա
«Մի փոքր անտրամաբանական երկար է տևում այս ընթացքը». քաղաքապետ
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է Կոնդ թաղամասի վերակառուցման ծրագրին։ «Մի փոքր անտրամաբանական երկար է տևում այս ընթացքը»,- ասել է նա՝ անդրադառնալով մրցույթին։ Նա շեշտել է, որ չի կարող հասկանալ «անվերջանալի մրցույթների տրամաբանությունը»։
Բունկա փղի համար նոր ազատավանդակ կկառուցվի
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնել է, որ Երևանի կենդանաբանական այգու փղի հետ կապված նամակներ ու ահազանգեր է ստանում, որ այն միայնակ է և պայմանները լավը չեն։
Երևանի մայթերին 500 թեքահարթակ կկառուցվի
Երևանի մայթերը մանկասայլակների ու անվասայլակների համար հարմարեցված թեքահարթակներ կունենան. նախատեսված է 500 թեքահարթակ կառուցել։ Շինարարության և բարեկարգման վարչության պետ Արմեն Հարությունյանը հայտնել է, թե թեքահարթակներ կկառուցվեն բոլոր վարչական շրջաններում, բացառությամբ Նուբարաշենի և Նորք Մարաշի։
Գործակարգավարական խորհրդակցություն (ՈՒՂԻՂ)
Մեկնարկել է գործակարգավարական խորհրդակցությունը։