Միջազգային
Հութիները խոցել են ամերիկյան «Աբրահամ Լինքոլն» ավիակիրը
Բացի այդ, հութիները կառավարվող հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով հարձակումներ են իրականացրել Կարմիր ծովում ամերիկյան երկու կործանիչների վրա։
ԱՄՆ-ն Սիրիայում հարձակվել է իրանամետ խմբավորումների վրա
Ամերիկացի զինվորականները հարվածներ են հասցրել Սիրիայի 9 օբյեկտների, որոնք կապված են այդ երկրում գործող իրանամետ խմբավորումների հետ․ այս մասին հայտնել է ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM)։
Մոսկվան հուսով է, որ Անկարան զերծ կմնա Սիրիայում նոր ռազմական գործողություններից
Մոսկվան անընդունելի է համարում Անկարայի կողմից Սիրիայում նոր ռազմական գործողություններ իրականացնելու հնարավորությունը և հույս ունի, որ Թուրքիան զերծ կմնա այդ քայլերից․ այս մասին հայտարարել է Սիրիայի հարցով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևը։
Շոլցը կառավարության վստահության հարցը դեկտեմբերին կդնի քվեարկության
Սպասվում է, որ Շոլցը հասարակական ճնշման ֆոնին Բունդեսթագում քվեարկության կդնի իր կառավարությանը վստահության հարցը ոչ թե հունվարի 15-ին, ինչպես նախատեսված էր ի սկզբանե, այլ արդեն դեկտեմբերի 16-ին:
Դուդան Բաքվում հրաժարվել է համատեղ լուսանկարից
Interia-ի փոխանցմամբ՝ Լեհաստանի նախագահ Դուդան հրաժարվել է Բաքվում անցկացվող COP29 համաժողովի համատեղ լուսանկարից․ պատճառը Լուկաշենկոյի ներկայությունն է։